Thursday, April 2, 2009

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

Lragir 1-4-2009- Բրիտանական Daily Telegraph թերթի ինտերնետային կայքը ապրիլի 1-ին հրապարակել է ապրիլմեկյան խաղարկությունների լավագույն տասնյակի ցանկը, որոնք երբեւէ տեղ են գտել համաշխարհային մամուլում ապրիլի 1-ի կապակցությամբ: Բրիտանական թերթի կարծիքով, առաջին տեղում է Շվեյցարիայում սպագետիի ռեկորդային բերքահավաքի մասին ռեպորտաժը: Այդ ռեպորտաժը եթեր է հեռարձակել Բի Բի Սի հեռուստաընկերությունը 1957 թվականին: Ռեպորտաժի մեջ ասվել է, որ տաք ձմռան շնորհիվ եւ մակարոնային երկարաքթիկ միջատների ոչնչացման արդյունքում շվեյցարացի ֆերմերներին հաջողվել է հավաքել ռեկորդային քանակի սպագետիի բերք: Ռեպորտաժը ուղեկցվել է տեսապատկերով, որով ցուցադրվել է, թե ինչպես են շվեյցարացի գյուղացիները ծառերից սպագետի հավաքում: Ռեպորտաժից հետո մեծ քանակի հեռուստադիտողներ զանգահարել են խմբագրություն եւ հարցրել, թե որտեղից կարող են ձեռք բերել այդ սպագետիի սերմը:

No comments: