Tert.am. 21-4-2009- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 63 նորընտիր արտասահմանյան անդամներ ժամանել են Հայաստան՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին: Ապրիլի 21-ին տեղի ունեցավ նրանց առաջին հանդիպումը ՀՀ ԳԱԱ ղեկավարության և գործընկերների հետ:
«Սա պատմական պահ է, քանի որ 14 երկրներից ազգությամբ հայ հանրահայտ գիտնականներ այսօր միասին որոշում են ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության ուղիները»,- իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները գիտական զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների տարեկան ժողովների ընթացքում, կհանդիպեն Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի դասախոսների և ուսանողների հետ, դասախոսություններ կկարդան ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում, կներկայացնեն իրենց առաջարկությունները՝ ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության և գիտության զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Լրատվական ծառայությունը։
Wednesday, April 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment