Wednesday, April 29, 2009

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների պատանեկան հավաքականը պարտվել է Իրանի հավաքականին

/PanARMENIAN.Net/ 28.04.2009 - Հայաստանի մինչեւ 16 տարեկանների ֆուտբոլի պատանեկան հավաքականն ապրիլի 27-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընկերական խաղում ուժերը չափեց Իրանի մինչեւ 16 տարեկանների ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով` տանտերերի հաղթանակով: Հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց փյունիկցի Արսեն Փիլոյանը: Քիչ անց իրանցիներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն առաջին կեսի ընթացքում Փիլոյանը խփեց իր երկրորդ գոլն ու կրկին առաջ մղեց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների ընտրանին: Մինչեւ երկրորդ խաղակեսի 83-րդ րոպեն հաշվի մեջ փոփոխություններ չեղան: Թվում էր` խաղը կավարտվի Հայաստանի հավաքականի օգտին:Բայց իրանցիները 83-րդ եւ դատավորի կողմից ավելացված 4-րդ րոպեներին կարողացան երկու անգամ գրավել հակառակորդի դարպասը եւ հաղթանակ տանել: Ապրիլի 29-ին կկայանա վերոհիշյալ հավաքականների պատասխան հանդիպումը, իսկ հաջորդ օրը հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

No comments: