Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը նախաձեռնում է նոր ցույց Վրաստանի դեսպանատան առջեւ
ՖՀԿՀԽ (Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը) նախաձեռնում է նոր ցույց Երեքշաբթի ապրիլի 28-ին, ժամը 18:30-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ (104 Ռայմոն Պուանկարեի պող., 75016 Փարիզ) ի նշան բողոքի վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանի նկատմամբ գործադրված բռնության:
“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի առաջնորդին մտացածին գործի եւ կեղծված մեղադրանքների հիման վրա (զենքի պախպանում եւ հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում եւ մասնակցություն) 10 տարի ազատազրկման դատապարտելուց հետո իշխանություններն այժմ մտադիր են ֆիզիկական բռնության միջոցով պատասխանել այս անարդար դատավճռի դեմ առաջացած բողոքի ալիքին:
ՖՀԿՀԽ-ը տեղեկացվել է, որ 2009թ. ապրիլի 16-ին Վահագն Չախալյանը, որը պահվում է Թբիլիսիի համար 8 բանտում դուրս է տարվել բանտախցից եւ ծեծվել է բանտի աշխատակիցների կողմից: Ծեծի փաստը Չախալյանի փաստաբանների կողմից գնահատվել է որպես պատասխան` «Չախալյանների գործով վերջերս ընդունված անարդար դատավճռի հետեւանքով հասարակական դժգոհության լայն ալիքին եւ մասնավորապես` ի պաշտպանություն Վահագն Չախալյանի Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ ապրիլի 14-ին տեղի ունեցած բողոքի ցույցին»:
Նման գործընթացներն անընդունելի են օրենքի գերակայություն հռչակած որեւէ երկրում եւ մաս են կազմում ջավախքահայերի նկատմամբ տարիների ընթացքում տարվող հալածանքների տրամաբանության ու ներկայացնում են երկրի հայ համայնքի նկատմամբ վրացական կենտրոնական իշխանությունների կողմից իրականացվող թշնամական վերաբերմունքի նոր դրսեւորում: Ջավախքում դա արտահայտվում է ժողովրդագրական իրավիճակի փոփոխման փորձերի, տեղական ընտրությունների սիստեմատիկ կեղծման, բնակչության ժողովրդավարական պահանջների մերժման եւ երկխոսելու փոխարեն հալածանքների իրականացման տեսքով:
ՖՀԿՀԽ պահանջում է անհապաղ ազատ արձակել վահագն Չախալյանին, հարգել նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը եւ հարգել հայ փոքրամասնության իրավունքները երկխոսության եւ բանակցությունների միջոցով:
Wednesday, April 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment