«ԱԶԳ» , 30-04-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի նախագահությամբ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում գնահատվել է ապրիլի 24-ի հետ կապված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայ ժողովրդին հղած ուղերձը: Ըստ թուրքական «Հյուրիեթի», ԱԱԽ նիստից հետո տարածված հայտարարության մեջ ասվում է. «ԱԱԽ-ը գնահատել է որոշ երկրներում 1915-ի իրադարձությունների հետ կապված վերջին հայտարարությունների նկատմամբ թուրքական կողմի ցուցադրած հակազդեցություններն ու այդ հարցում ձեռնարկած միջոցները: Բացի այդ, շեշտադրվել է, որ թուրք եւ հայ ժողովուրդների ընդհանուր պատմությունը պետք է գնահատել միայն իրականությունն արտացոլող ապացույցների եւ փաստերի հիման վրա, ցուցաբերելով նախատրամադրվածություններից զուրկ, անկողմնակալ եւ գիտական մոտեցում», հաղորդում է «Արմենպրեսը»:
Thursday, April 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment