Thursday, April 30, 2009

Այսօր պարի միջազգային օրն է

Tert.am. 29-4-2009- Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է, որ սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի կողմից 1982թ.՝ ի պատիվ 18-րդ դարի 2-րդ կեսի և 19-րդ դարի սկզբի ֆրանսիացի անվանի պարող և բալետմայստեր Ժան Ջորջ Նովերի: Պարի օր սահմանելով` Պարի միջազային խորհուրդը նպատակ ուներ շեշտել պարի կարևորությունը հասարակության տարբեր շերտերում, նաև իշխանությունների ուշադրությունը հրավիրել կրթության տարբեր համակարգերում պարին հատուկ տեղ հատկացնելու անհրաժեշտության վրա:

No comments: