Tuesday, April 21, 2009

Ապրիլի 21-ին Երեւան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

/PanARMENIAN.Net/ 20.04.2009 - Ապրիլի 21-ին Երեւան են ժամանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, Երեւան կժամանի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Այցի շրջանակներում Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) կհանդիպեն Հայաստանի ԱԳՆ ղեկավարի եւ նախագահի հետ:

No comments: