Tuesday, April 21, 2009

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովը ապրիլի 16-ին Վրաստանում Հայաստանի դեպսան Հրաչ Սիլվանյանի հետ ունեցած հեռախոսազրույցում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հանձնարարությամբ եւ անունից հայտնել է, որ մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Վաշաձեն հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվելու, չի համապատասխանում իրականությանը: Նա ընդամենը ասել է, որ սահմանն առայժմ փակ է: Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Վրաստանի ԱԳ նախարարը որոշ լրատվամիջոցների տարածած լուրը որակել է սադրիչ տեղեկատվություն:

No comments: