Thursday, April 2, 2009

Հունիսի 22-23 Երեւանում կկայանա 1960-1970թթ. հայկական բուհերի շրջանավարտների հավաք

/PanARMENIAN.Net/ 01.04.2009 - Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 22-23 Երեւանում կկայանա 1960-1970թթ. հայկական բուհերի շրջանավարտների հավաք: Հավաքի նպատակը սփյուռքից հայկական բուհերի շրջանավարտների համահայկական ասոցիացիայի ստեղծումն է: Ծրագրվում են մանակիցների այցերը Հայաստանի զանազան բուհեր: Կկազմակերպվեն սեմինարներ, հանդիպումներ, դասախոսություններ: 1960-1970թթ. հայկական բուհերի շրջանավարտների հավաքին մասնակցելու համար ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել Հայաստանի սփյուռքի նախարարություն` ՀՀ, ք.Երեւան, Վազգեն Սարգսյանի 26/1 hmekv@mindiaspora.am հասցեով:

No comments: