Thursday, April 2, 2009

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԻՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ

Lragir 1-4-2009- Թուրքիայի Զինված ուժերի միացյալ շտաբը Վրաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել ռազմական սարքավորումներ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնը: Փոխանցված սարքավորումների ծավալի եւ նշանակության մասին մանրամասներ նախարարությունը չի հաղորդել: Դրանք տրամադրվել են 2005 թվականին կայացրած որոշման հիման վրա իրականացվող դրամաշնորհի շրջանակում: Օգնություն կստանան վրացական ռազմաօդային, ցամաքային ուժերը, հատուկ նշանակության խմբավորումը, լոգիստիկայի դեպարտամենտի ավտոմոբիլային գումարտակը եւ պաշտպանության Ազգային ակադեմիան:

No comments: