
HayInfo. 18-4-2009- Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին իր պաշտոնական ելույթում չի արտաբերի «ցեղասպանություն» բառը: Այդ մասին հաղորդում է Hurriyet-ը:
«Մենք հավատացած ենք, որ նախագահ Օբաման չի ցանկանա կորցնել Թուրքիայի պես կարևոր դաշնակցին: Խոսելով այս մասին` մենք չենք ակնկալում, որ ինչ-որ մի բացասական բան տեղի կունենա»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Այդ մասին հաղորդում է Tert.am
No comments:
Post a Comment