Saturday, April 18, 2009

Հոլանդիայում տեղի կունենա «Անցյալ եւ ապագա» ցուցահանդեսը` նվիրված Ադանայի հայերի ջարդերի 100-ամյակին

/PanARMENIAN.Net/ 18.04.2009- Ապրիլի 19-ին Ամստերդամում կկայանա Ամստերդամի համալսարանի Ցեղասպանությունների եւ Հոլոքոստի ուսումնասիրման կենտրոնի պրոֆեսոր Թոմ Զվաանի դասախոսությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON): Միջոցառմանը ելույթ կունենան Հարրի վան Բոմելը` Նիդեռլանդների խորհրդարանի սոցիալիստական խմբակցության անդամ, Սփյուռքի ինստիտուտի եւ Ռուրում (Գերմանիա) ցեղասպանությունների ուսումնասիրման համալսարանի տնօրեն պրոֆեսոր Միհրան Դաբաղը, գրող Ռեջեփ Մարաշլին, լրագրող Օսման Կոկերը: Դասախոսությանը ներկա են լինելու նաեւ Բենիլյուքս երկրներում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ Տեղեկատվության իսրայելական կենտրոնի տնօրեն Ռոննի Նավթանիելը: FAON կազմակերպում է նաեւ «Անցյալ եւ ապագա» ցուցահանդեսը` նվիրված Ադանայի հայերի ջարդերի 100-ամյակին, որոնց ընթացքում սպանվել է շուրջ 30 հազար հայ: Ապրիլի 24-ին Ասսենում քաղաքային գերեզմանոցի հուշարձանի մոտ կայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:

No comments: