Monday, April 20, 2009

Մոսկվայում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

/PanARMENIAN.Net/ 20.04.2009- Մոսկվայում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 23-24-ին կառուցվող ՀԱԵ «Սուրբ Խաչ» մայր տաճարի տարածքում կիրականացվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ եւ հոգեհանգստի արարողություն: Ապրիլի 24-ին Մոսկվայում «Ուլիցա 1905 գոդա» մետրոյի կայարանի հարեւանությամբ գտնվող Կրասնոպրեսնենսկայա Զաստավա հրապարակում տեղի կունենա հանրահավաք` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման պահանջով: Մոսկվայի հայկական թատրոնում կներկայացվի Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսը` Սողոմոն Թեհլերյանի գործով դատավարության մասին, ով սպանել էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին` Թալաաթ փաշային, եւ արդարացվել գերմանական դատարանի կողմից, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը:

No comments: