Friday, April 24, 2009

ՀԱԿ-ը պահանջում է հրապարակել Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված փաստաթուղթը

Tert.am. 24-4-2009- Երեկ Հայ Ազգային Կոնգրեսն իր գնահատականն է տվել Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ–ների համատեղ հայտարարությանը։ ՀԱԿ–ի հայտարարության մեջ ասված է. «Երեկ Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունները համատեղ հայտարարություն են տարածել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ երկու կողմերը «համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով», ինչը նշանակում է, որ ըստ էության ավարտված են հաշտեցման շուրջ բանակցությունները, և գոյություն ունի երկկողմ համաձայնեցված փաստաթուղթ։Քանի որ խոսքը գնում է վերջնական համաձայնեցված շրջանակների մասին, Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է Հայաստանի գործող իշխանություններից` անհապաղ հրապարակել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության շահերին առնչվող այս փաստաթուղթը։ Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի՝ սույն փաստի քաղաքական գնահատականին, այն մենք կտանք նշված փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո»։

No comments: