Friday, April 24, 2009

ՀՅԴ ում էլի «կռիվ է ընկել»

ՀԵՏՔ, 24-4-2009- Թերթի տեղեկություններով` «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակությունում դարձյալ կրքերը սկսել են բորբոքվել: Շատ դաշնակցականներ, համաձայն չլինելով ՀՅԴ ղեկավարության հարմարվողական կեցվածքին, կտրուկ առաջարկել են դուրս գալ կոալիցիայից` ՀՅԴ-ի պատմական կերպարը պահելու, վերջնականապես չարատավորվելու համար: Ընդդիմություն դառնալու հավակնորդներն իրենց տեսակետը հիմնավորել են այսպես. եթե մենք իշխանության մեջ ենք ու որևէ հարց չենք կարողանում լուծել, մեզ հետ հաշվի չեն նստում, երկրի հեղինակությունն ընկնում է և այդպես շարունակ, ի՞նչ իմաստ ունի պատասխանատվություն կրելը: Սակայն շատ պաշտոնյաներ, ովքեր օգտվում են իշխանական կերակրատաշտից, բնականաբար, ըմբոստացել են, թե` դուրս գանք` ի՞նչ դառնանք. Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդդիմությո՞ւն: Դաշնակցականները չեն պատկերացնում, որ երբևէ կարող են կորցնել իրենց փափուկ աթոռներն ու դուրս գալ փողոց: Բայց մյուս կողմից էլ կուսակցության ղեկավարությունը անջատվում է շարքերից և կանգնած է կուսակցության պառակտման առջև: Սակայն դաշնակցության երկրարամյա կենսագրությանը ծանոթ լինելով` պետք է նշել, որ ՀՅԴ-ում սա առաջին դեպքը չէ, երբ ներսում պահանջ է ներկայացվում դուս գալ իշխող կոալիցիայից, բայց նման բան տեղի չի ունենում: Այդ «ղալմաղալն» ավարտվել է նրանով, որ ՀՅԴ-ին տվել են նախարարի, մարզպետի, կամ ինչ-որ այլ փողոտ պաշտոն, և վերջ:

No comments: