
Tert.am. 21-4-2009- Դամբարանում պահվող Լենինի դին «իր մաշկի» վրա է զգացել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները. երկրի տնտեսական խնդիրների պատճառով Լենինը զրկվել է նոր բաճկոնից։ Երկու ամիս տևած պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում Վլադիմիր Իլյիչի հագուստն այդպես էլ չփոխեցին, չնայած դրա անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ Այդ մասին հաղորդում է Труд թերթը։
17 տարի Լենինը «կրել է» միևնույն զինվորական ֆրենչ տեսակի բաճկոնը, որին այնուհետև եկավ փոխարինելու քաղաքացիական բաճկոն։ Հագուստն անհրաժեշտ է փոխել երեք տարին մեկ անգամ, սակայն այժմ դրա համար միջոցներ չկան։ Վերջին անգամ Լենինի բաճկոնը փոխել են դեռևս 2003թ.։
Նշենք, որ Լենինի բաճկոնները կարում են թանկարժեք շվեյցարական լյուստրին փայլուն գործվածքից։ Հենց այդ կտորն էր նախընտրում կյանքի օրոք Վլադիմիր Իլյիչը։ Սակայն, ի հավելումն, նշենք, որ բաճկոնը կարում են՝ հետևելով նորաձևության բոլոր կանոններին. այն նույնն է, ինչ այսօր կրում են տղամարդիկ։
No comments:
Post a Comment