
/PanARMENIAN.Net/ 08.04.2009 - Ամերիկայի պոնտական հույների «ORPHEUS» միությունը եւ Ամերիկայի հունական լիգան (HLA) Նյու-Յորքի ՄԱԿ-ի շենքի առջեւ Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության զոհերի եւ պոնտական հույների հիշատակին նվիրված ցույց են անցկացրել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են HLA-ում:
Ցույցի մասնակիցները բռնել էին Հայոց ցեղասպանության եւ պոնտական հույների մասին ամերիկյան թերթերի նյութերով ցուցապաստառներ: Միջոցառման ընթացքում ակտիվիստները Բարակ Օբամային կոչ արեցին կատարել խոստումը եւ Օսմանյան կայսրության քրիստոնեական բնակչության կոտորածը Ցեղասպանություն ճանաչել:
No comments:
Post a Comment