
Tert.am. 21-4-2009- Համակարգչային լրտեսներին հաջողվել է կոտրել Պենտագոնի տեղեկատվական բազաներից մեկը և ներբեռնել Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի նորարարությունների մասին մի քանի տեռաբայտ ծավալ ունեցող փաստաթղթեր։ Մասնավորապես, խակերներին հաջողվել է մուտք գործել ԱՄՆ պաշտպանության նախարարության ամենաթանկարժեք նախագծերից մեկը՝ նոր սերնդի կործանիչների մշակման ծրագիրը, որի բյուջեն կազմում է մոտավորապես 300 մլրդ դոլար։ Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։ Աղբյուրները նշում են, որ ներբեռնված տեղեկությունները վերաբերում են կործանիչների դիզայնին և էլեկտրոնային համակարգերին։ Այդ տվյալների օգտագործումը հավանական հակառակորդի կողմից կարող է վերոնշյալ կործանիչներն ավելի խոցելի դարձնել։ Սակայն, չարագործներին չի հաջողվել մուտք գործել ամենաթանկ տեղեկատվական բաժին. այդ տվյալները պահվում են հատուկ համակարգիչներում, որոնք միացված չեն ինտերնետին։
Անվտանգության ծառայության գործակալները նշմարում են «չինացիների հետքը», սակայն այդ վարկածը հաստատված չէ, քանի որ պրոֆեսիոնալ խակերներին հաջողվել է մաքրել բոլոր հետքերը։
No comments:
Post a Comment