
/PanARMENIAN.Net/ 08.04.2009 - «ԱՄՆ-ն առաջընթացի կողմնակից է Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձգձգված հակամարտության լուծման հարցում»,-ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հարցազրույցում:
Օբաման կոչ է արել կողմերին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրն ու բանակցություններ վարել Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, հաղորդում է Earth Times-ը:
ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծել է, որ սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն խաղաղության եւ կայունության հաստատմանը տարածաշրջանում:
No comments:
Post a Comment