
Tert.am 8-4-2009- FIFA-ն այսօր հրատարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման նոր աղյուսակը։ Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա ընթացքում երկու պաշտոնական հանդիպում անցկացրեց Էստոնիայի ընտրանու հետ և ընդամենը մեկ միավոր է կարողացել վաստակել այդ մրցավեճերում։
Այդ իսկ պատճառով Հայաստանի հավաքականի անկումը նոր ցուցակում չի զարմացնում։ Մեր ընտրանին նահանջել է 4 սանդղակով ու այժմ գտնվում է 124-րդ հորիզոնականում։ Իսկ ահա էստոնացիները, հակառակը, կտրուկ աճ են ապրել՝ 126-րդ հորիզոնականից տեղափոխվելով 115-ը։
Ինչ վերաբերում է առաջատար տասնյակին, ապա այստեղ փոփոխություններն այդքան էլ շատ չեն։ Առաջին հորիզոնականում, ինչպես և նախորդ ամիս, Իսպանիայի ընտրանին է։ Երկրորդը Գերմանիան է, երրորդը՝ Հոլանդիան։
FIFA-ի նոր դասակարգում. 08.04.2009 թ.*
Երկիր Միավոր
1.Իսպանիա 1729
2.Գերմանիա 1362
3.Հոլանդիա 1360
4.Բրազիլիա 1275
5.Իտալիա 1271
6.Արգենտինա 1201
7.Անգլիա 1173
8.Խորվաթիա 1151
9.Ռուսաստան 1117
10.Ֆրանսիա 1074
14.Թուրքիա 925
124.Հայաստան 268
140.Ադրբեջան 190
Նշված են նաև Հայաստանի հավաքականի մրցակիցները Աշխարհի 2010 թվականի գավաթի ընտրական փուլի խմբային փուլի շրջանակներում։
No comments:
Post a Comment