/PanARMENIAN.Net/ 23.04.2009 - Center for Armenian Remembrance (CAR) հասարակական կարծիքի սոցիալական հարցում է անցկացրել այն հարցի շուրջ, թե արդյոք 2009թ. ապրիլին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կճանաչի Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, թե` ոչ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին, հարցումներին մասնակցել է ավելի քան 1600 հոգի աշխարհի 72 երկրներից: Հարցումների տվյալներով, հարցվածների 45% պատասխանել են, որ Բարակ Օբաման, անկասկած, կճանաչի Հայոց ցեղասպանությունը, 31% պատասխանել են «Երեւի կճանաչի», 17%` «Երեւի` ոչ», եւ միայն 7% կտրականապես բացառել է ամերիկյան նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը:
Friday, April 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment