Panorama.am 28-4-2009- «Նյու-Յորք Թայմս» թերթն անդրադարձել է աշխարահահռչակ շախմատիստ Գարի Կասպարովի ելույթին, Սոչիի մոտակայքում գտվող գյուղում` Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառմանը: Նույն միջոցառմանը իր մասնակցությունն էր ցուցաբերել նաև կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ և Սոչիի քաղաքապետի արդեն իսկ պաշտոնական տվյալներով հաղթող ճանաչված Անատոլի Պախոմովը:Ներկա գտնվող համայնքին հղած խոսքից հետո, հարթակ է բարձրացել հանրահայտ շախմատիստ Գարի Կասպարովը, որը քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Բորիս Նեմցովի քարոզչական աշխատանքն էր իրականացնում: Կասպարովն իր ելույթում ծանր քննադատության է ենթարկել Մոսկվային, և հայտարարել, թե Հայոց ցեղասպանության տարիներին Սովետական Ռուսաստանը մեծ աջակցություն է ցուցաբերել Թուրքիային:Կասպարովը ելույթ է ունեցել 2 րոպե և 33 վայրկյան: Այդ ընթացքում նրան մոտեցել են տեղական ներկայացուցիչներ և հայտնել, թե ելույթի ժամանակն ավարտված է: Ներկա գտնվողները այնուամենայնիվ իրենց դժգոհությունն են հայտնել և բուռն ծափահարություններով կրկին կոչ են արել Կասպարովին շարունակել ելույթը:Կասպարովը հայտարարել է, որ «ցեղասպանությունը օդից չի իրականացվել և կառավարությունը շատ քիչ բան է ձեռնարկել ազգայնական դրսևորումները կանխելու համար»: Կասպարովը նաև ասել է, թե «Մոսկվայի ձեռքով հայ սերունդները տարիներ շարունակ չեն կարողացել համախմբվել»:«Բոլոր խնդիրների պատճառը իշխանություններն են: Նույն ԿԳԲ-ն կանգնած է եղել Բաքվում հայերի ջարդերի հետևում: Նույն ԿԳԲ-ն է, որ միմյանց դեմ է լարել տարբեր ազգերի: Եվ մենք չպետք է տրվենք նման սադրանքների: Ես ձեզ սիրում եմ, մենք մի ընտանիք ենք», - եզրափակել է Կասպարովը իր ելույթը, որին հետևել են բուռն ծափահարություններ:Wednesday, April 29, 2009
Գ. ԿԱՍՊԱՐՈՎ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԻՑ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ…»
Panorama.am 28-4-2009- «Նյու-Յորք Թայմս» թերթն անդրադարձել է աշխարահահռչակ շախմատիստ Գարի Կասպարովի ելույթին, Սոչիի մոտակայքում գտվող գյուղում` Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառմանը: Նույն միջոցառմանը իր մասնակցությունն էր ցուցաբերել նաև կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ և Սոչիի քաղաքապետի արդեն իսկ պաշտոնական տվյալներով հաղթող ճանաչված Անատոլի Պախոմովը:Ներկա գտնվող համայնքին հղած խոսքից հետո, հարթակ է բարձրացել հանրահայտ շախմատիստ Գարի Կասպարովը, որը քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Բորիս Նեմցովի քարոզչական աշխատանքն էր իրականացնում: Կասպարովն իր ելույթում ծանր քննադատության է ենթարկել Մոսկվային, և հայտարարել, թե Հայոց ցեղասպանության տարիներին Սովետական Ռուսաստանը մեծ աջակցություն է ցուցաբերել Թուրքիային:Կասպարովը ելույթ է ունեցել 2 րոպե և 33 վայրկյան: Այդ ընթացքում նրան մոտեցել են տեղական ներկայացուցիչներ և հայտնել, թե ելույթի ժամանակն ավարտված է: Ներկա գտնվողները այնուամենայնիվ իրենց դժգոհությունն են հայտնել և բուռն ծափահարություններով կրկին կոչ են արել Կասպարովին շարունակել ելույթը:Կասպարովը հայտարարել է, որ «ցեղասպանությունը օդից չի իրականացվել և կառավարությունը շատ քիչ բան է ձեռնարկել ազգայնական դրսևորումները կանխելու համար»: Կասպարովը նաև ասել է, թե «Մոսկվայի ձեռքով հայ սերունդները տարիներ շարունակ չեն կարողացել համախմբվել»:«Բոլոր խնդիրների պատճառը իշխանություններն են: Նույն ԿԳԲ-ն կանգնած է եղել Բաքվում հայերի ջարդերի հետևում: Նույն ԿԳԲ-ն է, որ միմյանց դեմ է լարել տարբեր ազգերի: Եվ մենք չպետք է տրվենք նման սադրանքների: Ես ձեզ սիրում եմ, մենք մի ընտանիք ենք», - եզրափակել է Կասպարովը իր ելույթը, որին հետևել են բուռն ծափահարություններ:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment