HayInfo 22-4-2009- Հայաստանի և Թուրքիայի համար այսօր հարաբերությունների նորմալացման լավագույն հնարավորությունն է ստեղծվել, և դրանից անհրաժեշտ է օգտվել, ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Կողմերը պետք է ջանքեր գործադրեն ընդհանուր պատմության և գրեթե մեկ դար տարաձայնությունների առարկա դարձած եվրոպական սահմանի բացման նկատմամբ նոր մոտեցում մշակելու համար», - ասվում է տեղեկատվության մեջ։
ՄՃԽ-ն «Թուրքիա և Հայաստան. բաց մտքեր, բաց սահմաններ» զեկույցում քննարկում է վերջին տասը տարվա ընթացքում կառավարությունների միջև պաշտոնական հանդիպումների համար ստեղծված բազան ու նշում, որ կողմերն այժմ մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնությանը, սահմանների բացմանն ու մի շարք հարցերի քննարկման երկկողմ հանձնաժողովների ձևավորմանը։
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, այդ հանձնաժողովների թվում կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների պատմական կողմերի հանձնաժողովը, որը կոչված է ընդլայնել «Օսմանյան կայսրությունում հայերի բռնի տեղաշարժի ու զանգվածային սպանությունների, որոնք լայնորն ընդունված են որպես Հայոց ցեղասպանություն» ընկալումը։
«Թուրքիան ժխտում է «ցեղասպանություն» տերմինը, դրա իրավաբանական կիրառությունը, նշում է մեղմիչ հանգամանքներ, քանի որ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պատերազմում էր երեք ճակատով, սակայն շատ թուրքեր, այդ թվում նաև պաշտոնատար անձինք, հրապարակավ ափսոսանք են հայտնում այդ ողբերգության և հայերի շրջանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ։
Ինչպես կարծում է ՄՃԽ թուրք-կիպրոսական նախագծի տնօրեն Հյու Պոպը, հայերի և թուրքերի երբեմնի՝ փոխզիջումը բացառող պատմական հայացքներն այժմ զգալիորեն մոտ են և ապացուցում են, որ «խորը վերքերը բուժելի են»։
«Առանձին, սակայն գործին վերաբերող հարց. Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ հայ-ադրբեջանական փակուղային հակամարտությունն իրենից դեռ վտանգ է ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին վերջնական համաձայնության համար։ Ադրբեջանը հրաժարվում է բացել սահմանները, քանի դեռ Հայաստանը չի հեռացել գրաված տարածքներից։ Սակայն Թուրքիան չպետք է զոհաբերի Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորությունը, նա պետք է համոզի իր դաշնակցին, որ լիցքաթափումը, որը թույլ է տալիս Հայաստանին իրեն անվտանգ զգալ, ավելի շատ բան կանի կարգավորման համար, քան տասնհինգ տարվա փակուղու շարունակումը», - ասվում է տեղեկատվության մեջ։
Հաշվետվության համաձայն՝ որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումն իրականություն դառնա, Հայաստան ու Ադրբեջանը պետք է վերջնականապես ընդունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ հիմնական սկզբունքները, իսկ Հայաստանը պետք է «հեռանա Ադրբեջանի գրաված տարածքներից»։
«Թուրքիան և Հայաստանը պետք է վերջնական տեսքի բերեն իրենց համաձայնագիրը՝ նման կերպով նոր ազդակ հաղորդելով խաղաղությանն և համագործակցությանը Հարավային Կովկասում», - հայտարարել է ՃԳԽ Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրայզերը (Sabine Freizer)։
«Նրանք չպետք է սպասեն մինչև կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։ Սակայն արտասահմանյան գերտերությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանն ու այլոք, պետք է հազվադեպ ծագող փոխադարձ շահերի հիման վրա առաջ մղեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը», - ասել է նա։
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։Thursday, April 23, 2009
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների նորմալացման համար պետք է բաց չթողնեն ներկայիս լավագույն հնարավորությունը. Միջազգային ճգնաժամային խումբ
HayInfo 22-4-2009- Հայաստանի և Թուրքիայի համար այսօր հարաբերությունների նորմալացման լավագույն հնարավորությունն է ստեղծվել, և դրանից անհրաժեշտ է օգտվել, ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Կողմերը պետք է ջանքեր գործադրեն ընդհանուր պատմության և գրեթե մեկ դար տարաձայնությունների առարկա դարձած եվրոպական սահմանի բացման նկատմամբ նոր մոտեցում մշակելու համար», - ասվում է տեղեկատվության մեջ։
ՄՃԽ-ն «Թուրքիա և Հայաստան. բաց մտքեր, բաց սահմաններ» զեկույցում քննարկում է վերջին տասը տարվա ընթացքում կառավարությունների միջև պաշտոնական հանդիպումների համար ստեղծված բազան ու նշում, որ կողմերն այժմ մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնությանը, սահմանների բացմանն ու մի շարք հարցերի քննարկման երկկողմ հանձնաժողովների ձևավորմանը։
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, այդ հանձնաժողովների թվում կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների պատմական կողմերի հանձնաժողովը, որը կոչված է ընդլայնել «Օսմանյան կայսրությունում հայերի բռնի տեղաշարժի ու զանգվածային սպանությունների, որոնք լայնորն ընդունված են որպես Հայոց ցեղասպանություն» ընկալումը։
«Թուրքիան ժխտում է «ցեղասպանություն» տերմինը, դրա իրավաբանական կիրառությունը, նշում է մեղմիչ հանգամանքներ, քանի որ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պատերազմում էր երեք ճակատով, սակայն շատ թուրքեր, այդ թվում նաև պաշտոնատար անձինք, հրապարակավ ափսոսանք են հայտնում այդ ողբերգության և հայերի շրջանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ։
Ինչպես կարծում է ՄՃԽ թուրք-կիպրոսական նախագծի տնօրեն Հյու Պոպը, հայերի և թուրքերի երբեմնի՝ փոխզիջումը բացառող պատմական հայացքներն այժմ զգալիորեն մոտ են և ապացուցում են, որ «խորը վերքերը բուժելի են»։
«Առանձին, սակայն գործին վերաբերող հարց. Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ հայ-ադրբեջանական փակուղային հակամարտությունն իրենից դեռ վտանգ է ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին վերջնական համաձայնության համար։ Ադրբեջանը հրաժարվում է բացել սահմանները, քանի դեռ Հայաստանը չի հեռացել գրաված տարածքներից։ Սակայն Թուրքիան չպետք է զոհաբերի Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորությունը, նա պետք է համոզի իր դաշնակցին, որ լիցքաթափումը, որը թույլ է տալիս Հայաստանին իրեն անվտանգ զգալ, ավելի շատ բան կանի կարգավորման համար, քան տասնհինգ տարվա փակուղու շարունակումը», - ասվում է տեղեկատվության մեջ։
Հաշվետվության համաձայն՝ որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումն իրականություն դառնա, Հայաստան ու Ադրբեջանը պետք է վերջնականապես ընդունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ հիմնական սկզբունքները, իսկ Հայաստանը պետք է «հեռանա Ադրբեջանի գրաված տարածքներից»։
«Թուրքիան և Հայաստանը պետք է վերջնական տեսքի բերեն իրենց համաձայնագիրը՝ նման կերպով նոր ազդակ հաղորդելով խաղաղությանն և համագործակցությանը Հարավային Կովկասում», - հայտարարել է ՃԳԽ Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրայզերը (Sabine Freizer)։
«Նրանք չպետք է սպասեն մինչև կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։ Սակայն արտասահմանյան գերտերությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանն ու այլոք, պետք է հազվադեպ ծագող փոխադարձ շահերի հիման վրա առաջ մղեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը», - ասել է նա։
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment