Thursday, April 30, 2009

Հայկական մշակույթն ու գիտությունը քարոզվելու են նաև տետրերի շապիկների միջոցով

Tert.am. 29-4-2009- ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունները հայտարարել են աշակերտական տետրերի կազմերի ձևավորման մրցույթ։Կազմերի առաջին էջերը պետք է ներկայացնեն հայ մշակույթն ու գիտությունը խորհրդանշող պատկերներ և դիմանկարներ` հակիրճ տեքստային տեղեկությամբ, իսկ 2-րդ էջում` ՀՀ օրհներգի տեքստը։ Տետրի շապիկը պետք է լինի հայատառ։ Մրցույթին կարող են մասնակցել հրատարակչություններ և անհատներ` ներկայացնելով համապատասխան տեղեկատվությամբ նկարների հավաքածուն` էլեկտրոնային տարբերակով։Հայտերի ներկայացման ժամկետը` մինչև 2009 թ. հունիսի 15-ը։

No comments: