Friday, April 24, 2009

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները զրուցեցին հեռախոսով

Tert.am. 24-4-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ: Ինչպես գրում է թուրքական Hurriyet-ը` հղում կատարելով նախագահի մամուլի ծառայությանը, երկու երկրների նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: «Այս զրույցը երկու երկրների ղեկավարների վերջին շաբաթների խորհրդակցությունների շարունակությունն էր, որի ընթացքում հաստատվեց Թուրքիայի և Ադրբեջանի ավանդական փոխըմբռնումն ու սերտ համագործակցությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և բարեկեցությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

No comments: