
/PanARMENIAN.Net/ 23.04.2009 - Այսօր Երեւանում բացվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառների եւ ծաղրանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են հայկական սփյուռքի ուսանողների, ինչպես նաեւ Թերլեմեզյանի անվան Արվեստի ակադեմիայի ուսանողների 70 ցուցապաստառներ եւ 40 ծաղրանկարներ: Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:
«Արդեն երկրորդ տարին մենք այս թեմայով ցուցահանդես ենք անցկացնում. մեր նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելն է: Ցուցահանդեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է` հասցեագրված այլ երկրներին եւ ժողովուրդներին»,- հայտարարել է ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության նախագահ Անի Հարությունյանը:
No comments:
Post a Comment