Lragir 21-4-2009- Եթե Թուրքիան հրաժարվի նախկին պայմանավորվածություններից, Հայաստանը միշտ կարող է դուրս գալ բանակցային գործընթացից, մի քանի օր առաջ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պնդում էր, թե նախկին պայմանավորվածությունները չեն ներառում ղարաբաղյան կարգավորումը որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախապայման: Սակայն արդեն մի քանի օր Թուրքիայի նախագահն ու վարչապետը ասում են հակառակը, ղարաբաղյան կարգավորումը առաջադրելով որպես նախապայման:
Նշանակում է դա արդյոք, որ “նախկին պայմանավորվածությունները խախտվել են”: Եւ նշանակում է արդյոք, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցությունից: Այս ֆոնին հետաքրքիր է, թե ինչի մասին են խոսելու Սերժ Սարգսյանն ու Մեդվեդեւը ապրիլի 23-ին Մոսկվայում: Գուցե Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնում, որ հայտարարի՞ բանակցությունից դուրս գալու մասին: Թե՞ դեռ կա հնարավորություն, որ ղարաբաղյան հարցը դուրս մնա հայ-թուրքական հարաբերությունից:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
Wednesday, April 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment