Wednesday, April 22, 2009

Սերժ Սարգսյանը հանդիպել է համանախագահներին

Tert.am. 21-4-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր։

No comments: