Wednesday, April 22, 2009

Ավստրիայում Հոլոքոստի հերքման համար գրողին դատում են

/PanARMENIAN.Net/ 21.04.2009 - Ավստրիացի գրող Գերդ Հոնզիկը, որը հայտնի է իր իրավածայրահեղական հայացքներով եւ «Արդարացում Հիտլերի համար» սկանդալային գրքով, ներկայացել է վիենական դատարանի առջեւ ազգայնական գաղափարների քարոզչության եւ Հոլոքոստի ժխտման մեղադրանքով: Նրա վերաբերյալ գործընթացը սկսվել է ապրիլի 20-ին. այդ օրը 120 տարի առաջ ծնվել է Ադոլֆ Հիտլերը: «Դա ոչ թե պարզապես տխուր է, դա վտանգավոր է, որ այսքան տարիներ հետո հայտնվում են մարդիկ, որոնք հերքում են Հոլոքոստը»,- իր ելույթում հայտնել է դատախազը: Եթե դատարանը Հոնզիկին մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: 1992թ. նա արդեն դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման, բայց վճռի բողոքարկման ժամանակ նա փախուստի դիմեց Իսպանիա, որտեղ անցկացրեց 15 տարի եւ ձերբակալվեց 2007թ. հոկտեմբերին, հաղորդում է EuroNews-ը:

No comments: