Thursday, April 30, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քարվենդ, Մարզիլի, Յուսուֆջանլու, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

No comments: