
Tert.am. 15-4-2009- Ադրբեջանը շարունակում է լուրջ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ կապված հայ–թուրքական սահմանի վերաբացման մասին զրույցների հետ։
Թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում Մուբարիզ Մանսիմովը հայտարարել է, որ կկասեցնի իր ընկերության գործունեությունը Թուրքիայում, եթե այդ երկիրը բացի Հայաստանի հետ սահմանը։ Մանսիմովը «Փալմալի Գրուփ» ընկերության սեփականատերն է հանդիսանում։
«Ադրբեջանական ներդրումները Թուրքիայում միայն վերջին երկու տարվա ընթացքում կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար։ Ես հասկանում եմ, որ թուրքական ընկերությունները նույնպես լուրջ գործունեություն են ծավալել Ադրբեջանում։ Բայց ես չեմ մնա մի երկրում, որը կարող է բացել սահմանը Հայաստանի հետ։ Կփակեմ իմ ընկերությունը Թուրքիայում», - հայտարարել է Մանսիմովը։
No comments:
Post a Comment