2012թ Նոբելյան խաղաղության մրցանակի համար կպայքարեն 230 թեկնածուներ, որոնցից 43-ը հասարակական եւ միջազգային կազմակերպություններ են, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Նոբելյան կոմիտեի քարտուղար Գեյր Լունդեստադին: Անցյալ տարի մրցանակին հավակնում էր 241 թեկնածու: Օսլոյում Նոբելյան հանձնաժողովին հայտերը ներկայացնելու վերջին ժամկետը փետրվարի 1-ն էր:
Դափնեկրի անունը հայտնի կդառանա փորձագետների հետ խորհրդակցությունից հետո անցկացվելիք քվեարկության արդյունքում, որը տեղի կունենա հոկտեմբեր ամսին, որից հետո անմիջապես պաշտոնական հայտարարություն կարվի հաղթողի վերաբերյալ: Անվանակարգի գործընթացին վերաբերվող տեղեկությունները կարող են լայն հասարակության համար հրապարակվել միայն 50 տարին լրանալուց հետո:
2011թ Նոբելյան խաղաղության մրցանակին են արժանացել երկու լիբերիացիներ՝ երկրի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը եւ լիբերիական կանանց շարժման ակտիվիստ Լեյմահ Գբովին եւ մեկ եմենցի՝ Թավաքքուլ Քարմանը, ով պայքարում է հանուն կանանց անվտանգության:
Տեղեկացնենք, որ նախկինում խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱԷՄԳ նախկին ղեակվար Մոհամեդ ալ-Բարադեյը, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը, ՄԱԿ նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, նախկին վարչապետ Իցհակ Ռաբինը, Պաղեստինյան շարժման նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթը, ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխաիլ Գորբաչովը եւ ուրիշներ: Մրցանակը հանձնվում է 1901թ սկսած:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment