Thursday, April 16, 2009

Ղարաբաղի վարչապետը ՀՀ մշակույթի նախարարի հետ քննարկել է Արցախում իրականացվելիք մի շարք ծրագրեր

HayInfo 15-4-2009- Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկել է Արցախում իրականացվելիք մի շարք ծրագրեր։Ինչպես հայտնեցին ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ողջունել է ԼՂՀ և ՀՀ մշակույթի նախարարությունների միջև նախատեսված համաձայնագիրը, ըստ որի առավել կաշխուժանան երկու հանրապետությունների միջև մշակութային կապերը։Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, Վահրամ Փափազյանի անվան Արցախի պետական դրամատիկական թատրոնի վերականգնման խնդրին, որը պետք է հիմնավոր լուծում գտնի հայաստանյան օժանդակությամբ։Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը։

No comments: