Wednesday, April 8, 2009

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել, ապա երկխոսությունը կդադարեցվի

/PanARMENIAN.Net/ 07.04.2009 - Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, ապա երկխոսությանը մեր երկրների միջեւ վերջ կտրվի: Այդ մասին Անկարայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: «Թուրք-հայկական հարաբերությունները կարող են կարգավորվել առանց նախապայմանների: Մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ միայն այդ դեպքում: Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել սահմանների բացման համար, մենք դա կգնահատենք որպես երկխոսության դադարեցում»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է «Զամանը»: Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Թուրքիայում այդ երկրի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի հրավերով եւ մասնակցում է «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովին:

No comments: