Tert.am. 29-4-2009- Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ կայացած ավանդական հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղած հարցում պահանջ է ներկայացրել, թե Հայաստանը պետք է հանդես գա Մեծ եղեռն և մեծ ողբերգություն հասկացությունների հստակ բացատրությամբ։
Պատճառն այն է, որ, Դալլաքյանի ներկայացմամբ, Թուրքիայի նախագահը օգտագործում է «մեծ ողբերգություն» արտահայտությունը, ինչը նրան թույլ է տալիս իր արտահայտությունը նույնականացնել Մեծ եղեռն հասկացության հետ ու նենգափոխել իրականությունը։
Արտգործնախարարը հիշեցրել է իր տեսակետը Օբամայի հայտարարության առնչությամբ՝ նշելով, որ Բարաք Օբամայի հայտարարությունը քայլ առաջ էր համեմատ այն հայտարարությունների, որ այդ կապակցությամբ արել էին ԱՄՆ մյուս նախագահները։ Այդուհանդերձ, նախարարը նկատել է, թե սպասում կար գենոցիդ բառը լսելու և ոչ անգամ ցեղասպանություն բառը լսելու, քանի որ մի օր էլ հայերենով արտաբերված ցեղասպանությունը կարող է անհասկանալի լինել։Thursday, April 30, 2009
Պատգամավորը պահանջում է բացատրել Մեծ Եղեռնի ու Մեծ ողբերգության իմաստները
Tert.am. 29-4-2009- Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ կայացած ավանդական հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղած հարցում պահանջ է ներկայացրել, թե Հայաստանը պետք է հանդես գա Մեծ եղեռն և մեծ ողբերգություն հասկացությունների հստակ բացատրությամբ։
Պատճառն այն է, որ, Դալլաքյանի ներկայացմամբ, Թուրքիայի նախագահը օգտագործում է «մեծ ողբերգություն» արտահայտությունը, ինչը նրան թույլ է տալիս իր արտահայտությունը նույնականացնել Մեծ եղեռն հասկացության հետ ու նենգափոխել իրականությունը։
Արտգործնախարարը հիշեցրել է իր տեսակետը Օբամայի հայտարարության առնչությամբ՝ նշելով, որ Բարաք Օբամայի հայտարարությունը քայլ առաջ էր համեմատ այն հայտարարությունների, որ այդ կապակցությամբ արել էին ԱՄՆ մյուս նախագահները։ Այդուհանդերձ, նախարարը նկատել է, թե սպասում կար գենոցիդ բառը լսելու և ոչ անգամ ցեղասպանություն բառը լսելու, քանի որ մի օր էլ հայերենով արտաբերված ցեղասպանությունը կարող է անհասկանալի լինել։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment