Monday, April 20, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄՆ ԱՌԱՅԺՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Լրաքիր - Տնտեսագետ, Մոնթե Մելքոնյան հասարակական կազմակերպության տնօրեն Ալեք Ենիգոմշեանը Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտում ապրիլի 17-ին ներկայացրեց հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ իր տեսակետը: Տնտեսագետը երկու նկատառումներից ելնելով է ուսումնասիրում հարաբերությունների խնդիրը. մեկը պատմությունից եկած խնդիրներն են, որոնք պետք է նայել, թե ինչքանով են լուծված և ինչքանով չեն լուծված, և այսօր որտեղից են շարունակվում հարաբերությունները, մյուսն` այսօրվա: “Համաձայնության այն կետը, որն ասում է, որ երկու երկրները պետք է ճանաչեն մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը և ընդունում այսօրվա սահմանները որպես գոյություն ունեցող պաշտոնական սահմաններ, ամբողջովին խաչ է քաշում Հայ դատի վրա, և հայ ժողովրդին և սփյուռքահայությանը գցում է նվաստացած վիճակում”, ասում է Ալեք Ենիգոմշեանը: Նա գտնում է, որ այս կերպ Հայ դատը դադարում է գոյություն ունենալ:

No comments: