Thursday, April 23, 2009

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-թուրքական համատեղ հայտարարությանը

«Ազատություն» 23-4-2009- Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է զուգահեռ ընթանա «ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զինվորական ստորաբաժանումների դուրս բերման հետ»:Մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների տարածած համատեղ հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում սահմանված «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է. - «Յուրաքանչյուր անկախ երկիր իրավունք ունի ինքը որոշել, թե ինչ հարաբերություններ է ուզում ունենալ մյուս պետությունների հետ»։Միեւնույն ժամանակ, Պոլուխովը վերահաստատել է Ադրբեջանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. - «Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանան զուգահեռ ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զինվորական ստորաբաժանումների դուրսբերմանը»:Հարցին, թե արդյո՞ք Թուրքիան տեղեկացնում էր Ադրբեջանին բանակցությունների ընթացքի մասին, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակն արձագանքել է. - «Կողմերը [Թուրքիան եւ Ադրբեջանը] բանակցային գործընթացի մասին մեկմեկու տեղեկություններ փոխանցել են»։ Աստղիկ Բեդեւյան

No comments: