Thursday, April 23, 2009

Ցեղասպանության թանգարանի տնօրենը ձեռնպահ է մնացել քաղաքական մեկնաբանություններից

Tert.am. 23-4-2009- Ապրիլի 24-ի նախաշեմին Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում նա ներկայացրել է 2008թ. ընթացքում թանգարանի ձեռքբերումները և գործունեության ամփոփումը։ Սակայն նա ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, մասնավորապես, Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարության վերաբերյալ։ «Քանի որ իմ կարգավիճակը շատ խոցելի է, ես շատ հաճախ փորձում եմ համեմատել Հայկ Դեմոյան վերլուծաբանին և Հայկ Դեմոյան ցեղասպանության թանգարանի տնօրենի հետ։ Ինձ դա հաճախ չի հաջողվում։ Իհարկե, հասկանալի է, որ դա ոչ միշտ է հաջողվում, բայց այսօր և վաղը ես ձեռնպահ կմնամ քաղաքական բնույթի հայտարարություններից»,- նշել է Դեմոյանը մամուլի ասուլիսի ժամանակ։ Դեմոյանը նաև հավելել է, որ նա մեծ ուրախությամբ կպատասխանի լրագրողների հարցերին ապրիլի 25-ից հետո, ինչպես նաև կկիսվի տարբեր հարցերի շուրջ իր մտորումներով։

No comments: