Tuesday, April 14, 2009

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը դեմ է հայ–թուրքական սահմանի բացմանը

Tert.am- Թուրքիայի ընդդիմության առաջնորդ, Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը հայտարարել է, որ իր երկրի կողմից հայ–թուրքական սահմանի վերաբացումը կնշանակի «ադրբեջանական հողերի՝ Հայաստանի կողմից գրավման անուղղակի ճանաչում»։ Շաբաթ օրը հանդիպելով լրագրողների հետ՝ Բայկալն ասել է, որ իր կուսակցությունը դեմ է սահմանի բացմանը։ «Սահմանը փակվել է ի նշան բողոքի ադրբեջանական հողերի օկուպացիայի դեմ։ Սա պատմական փաստերի հետ ոչ մի կապ չունի։ Սահմանը փակվել է հողերի գրավման պատճառով, և կարող է վերաբացվել միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական տարածքներն ազատագրվեն», – ասել է Բայկալը։

No comments: