Thursday, April 16, 2009

Նենսի Փելոսին վերահաստատում է իր դիրքորոշումը

Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վերահաստատել է իր աջակցությունը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ընդգծելով, որ սատարում է ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի ընդունումը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` Կալիֆորնիայի 8-րդ ընտրատարածքի ընտրողներին ուղղած նամակում Փելոսին «մեծ անարդարություն» է որակել Հայոց ցեղասպանությունը եւ հիասթափություն է արտահայտել այն կապակցությամբ, որ Միացյալ Նահանգները տակավին պաշտոնապես չի ճանաչել այն:Նույն աղբյուրի վկայությամբ` Կոնգրեսում գնալով աճում է թիվ 252 բանաձեւի ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական աջակիցների թիվը:Հայ դատի գրասենյակը հիշեցնում է նաեւ, որ նախագահ Բարաք Օբամայի հայրենի նահանգի` Հավայիի Ներկայացուցիչների պալատը վերջերս միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունըԱմերիկայի հայկական համագումարը, իր հերթին, նախագահ Բարաք Օբամային հորդորել է կատարել իր խոսոտւմը եւ ապրիլի 24-ի իր ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:«Մենք հորդորում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց օգնել մեզ` վերջ դնելու ցեղասպանության ուրացման շրջապտույտին, դառնալով Հաստատման Դեսպան եւ նամակ հղելով նախագահ Օբամային», - ասված է Ամերիկայի հայկական համագումարի երեկվա հաղորդագրությունում: Գեւորգ Ստամբոլցյան

No comments: