
«Ազատություն». 3-4-2009- Երեկ երեկոյան Բաքու է ժամանել Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ով ադրբեջանցի լրագրողներին ասել է, թե մտադիր է շարունակել անցած շաբաթ Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարի հետ իր սկսած բանակցությունները ղարաբաղյան հակամարտության շուրջ:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Բրայզան հայտնել է, որ այս անգամ պարտաստվում է հանդիպել նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Բաքու կժամանի նաեւ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
No comments:
Post a Comment