Tuesday, April 14, 2009

Ուկրաինայում նշվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը

/PanARMENIAN.Net/ 13.04.2009 - Ուկրաինայի գրեթե բլոր շրջանային կենտրոններում, ինչպես նաեւ այլ քաղաքներում, որտեղ կան խոշոր հայ համայնքներ, տեղի կունենան Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ: Ծրագրված են դասախոսություններ եւ զանազան փորձագետների ելույթներ, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություն, երթեր եւ հիշատակի այլ միջոցառումներ: Ուկրաինայի մայրաքաղաքում ծրագրվում է հայտնի հայ գործիչների մասնակցությամբ ավանդական մամլո ասուլիս, ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրություն եւ սգո պատարագ, հաղորդում է Analitika.at.ua-ը:

No comments: