Thursday, April 23, 2009

Ամերիկայի հայկական համագումարը հույս ունի, որ Օբաման վաղը կկատարի իր խոստումը

HayInfo 23-4-2009- «Հույս ունենք, որ նախագահ Օբաման իր խոստումը պետք է կատարի»,– այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգների նախագահը «հնարավոր է օգտագործի ցեղասպանություն բառն ու տեր կանգնի իր խոստմանը»։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ-ը Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրենը նշել է, որ համագումարը ամբողջ տարին աշխատել է ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների, հայ համայնքի, Օբամայի վարչակազմի, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից իրականություն դառնա։ «Բոլորը գտնում են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Դա փաստ է, դա պատմությունն է, որի մասին գիտի նաև Թուրքիան»,– ասել է Արփի Վարդանյանը։ Արփի Վարդանյանի խոսքով, ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն Թուրքիային է պետք, այլև ԱՄՆ–ին, քանի որ դա իր պատմությունն է։ «Ես ուզում եմ, որ ԱՄՆ–ն ընդունի իր պատմությունը։ Ես ուզում եմ, որ ԱՄՆ–ն ճանաչի ԱՄՆ–ի հպարտ և ողջունելի քայլերն այդ ժամանակ (նկատի ունի, որ Հայոց ցեղասպանությունից հետո շատ հայերի հանգրվան տրվեց հենց Միացյալ Նահանգներում–հեղ.)։ Ես ուզում եմ, որ ԱՄՆ–ն ճանաչի դեսպան Մորգենթաունի գործերը»,– ասել է նա։

No comments: