Tert.am. 29-4-2009- Իրանը և Թուրքիան կստեղծեն համատեղ նավագնացային ընկերություն, ինչը երկու երկրներին թույլ կտա հավասարության հիմունքներով բեռնափոխադրումներ իրականացնել համաշխարհային օվկիանոսով և ավելացնել տարանցման հնարավորությունները: Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի առևտրի նախարար Մասուդ Միր Քազեմիի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում:
Ինչպես հաղորդել է IRNA-ն, համատեղ ընկերության նախաձեռնության հեղինակը թուրքական կողմն է: Իրանը և Թուրքիան վերջին շրջանում ամրապնդում են առևտրային հարաբերությունները: Վերջերս երկրները համաձայնություն են ձեռք բերել առևտրային շրջանառությունից դոլարը հանելու և ազգային արժույթ օգտագործելու գաղափարը քննարկելու շուրջ:
Thursday, April 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment