Thursday, April 30, 2009

ԱՄՆ ճնշում է գործադրում Հայաստանի եւ Թուրքիայի վրա

/PanARMENIAN.Net/ 29.04.2009 - Տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի ստորագրման հետեւում կանգնած է ԱՄՆ-ն, մոտ է իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Կովկասի հարցերով ռուս փորձագետ Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքով, ԱՄՆ որոշակի կերպով ճնշել է Թուրքիային եւ Հայաստանին` երկու երկրներին պարտադրելով համաձայնագրի ստորագրումը: «Սակայն «ճանապարհային քարտեզի» իրագործումը շատ բարդ է լինելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման պատճառով: Թուրքական դիվանագիտությունը կապված է Ադրբեջանի հետ, նա Անկարայի համար կարեւոր գործընկեր է, եւ ես չեմ կարծում, որ ներկա փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում որոշակի առաջընթաց է հնարավոր»,- նշել է Արեշեւը: Թուրքական Hurriyet թերթը, ինչպես նաեւ մի շարք այլ թուրքական ԶԼՄ-ներ պնդում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ԱՄՆ ճնշման տակ:

No comments: