Sunday, April 5, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ

Lragir. 4-4-2009- ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաապ Հոոպ Սխեֆերի լիազորությունները լրանում են այս տարվա հուլիսի 1-ին: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնում Դանիայի ներկայիս վարչապետ Անդերս Ռասմուսենի հնարավոր ընտրությանը դեմ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, համարելով, որ նրա ընտրությունը չի նպաստի խաղաղության պահպանմանը: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ Դանիայի մամուլում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները բողոքի մեծ ալիք էին բարձրացրել մահմեդականների շրջանում, ինչն էլ նկատի է ունեցել Էրդողանը:

No comments: