«Ստատուս քվոն պահպանվեց, իսկ սա, այլ տարբերակների բացակայության պարագայում, լավագույն տարբերակն էր: Տարածաշրջանում ռազմա-քաղաքական հավասարակշռվածությունը պահպանվեց, ինչը կայանության և խաղաղության պահպանման առումով բավականին կարևոր է…Բակո Սահակյանի արտերկիր կատարած այցերով սկիզբ դրվեց Արցախի ճանաչման գործընթացին»Panorama.am-ը անցնող «քաղաքական տարվա» կարևորագույն իրադարձությունների փնտրտուք է սկսել: 2011-ն այս անգամ ամփոփում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
-Պարոն Բաբայան, Արցախում ներքին կյանքի աշխուժացման հետ կապված ի՞նչ կարևորագույն իրադարձություններ կառանձնացնեիք:
-2011 թվականը սոցիալ-տնտեսական առումով բավականին ակտիվ տարի էր: Երկրում մի շարք ռազմավարական ծրագրեր են իրականացվել:
-Հատկապես, ո՞ր ոլորտները կառանձնացնեիք
-Ես կառանձնացնեի Էներգետիկայի ոլորտը, հատկապես նոր ՀԷԿ-երի կառուցման ծրագրերը: Նոր ՀԷԿ-եր են կառուցվել Քաշաթաղի, Մարտակերտի շրջաններում: Այս ամենի արդյունքում, մի քանի տարի հետո, գրեթե ամբողջությամբ ԼՂՀ-ն էներգետիկայի տեսանկյունից վերածվելու է ինքնաբավ պետության:
Այս տարի մեծ աշխատանքներ իրականացվեցին նաև oդանավակայանում, որը մոտ ժամանակներս շահագործման կհանձնվի, ինչի շահագործումը ռազմավարական առումով հսկայական նշանակություն ունի:
Կարևոր է նաև Հայաստանն ու Արցախը կապող ևս մեկ ժամանակակից մայրուղու կառուցման աշխատաանքների մեկնարկը՝ Սոթք-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհի մասին է խոսքը, որն ունի և՛ ռազմավարական, և՛ սոցիալ-տնտեսական նշանակություն:
Արցախում տեղի ունեցած հետազոտությունները ցույց տվեցին, որ Քարվաճառի ու Մարտակերտի շրջանում հանքերի բավականին մեծ պաշարներ կան, որոնցում առկա հանքապաշարը մի քանի անգամ շատ է, քան Դրբոնում առկա պաշարները: Առկա հանքերի շահագործումը թույլ կտա պղնձի, մոլիբդենի ու ոսկու պաշարները մշակել ու արտահանել, ինչը հսկայական գումարներ կբերի Արցախին, ավելին, հանքաարդյունաբերությունը մեծ թվով աշխատատեղեր ստեղծող ոլորտ է:
Տարին բարեհաջող էր նաև գյուղատնտեսության համար, քանզի, ոչ միայն ավանդական մշակաբույսերն են լավ բերք ապահովել, այլ նաև նոր կուլտուրաներ են փորձարկվել, որոնք ևս դրական արդյուքն են ապահովել: Առաջընթաց է արձանագրվել նաև անասնապահության ոլորտում, անասունների ընդհանուր գլխաքանակը նկատելիորեն աճել է:
Այս տեսանկյունից շատ կարևոր է Արգենտիանայի հետ համագործակցությունը: Եթե հիշում եք Արցախի նախագան այս տարի այցելել էր Արգենտինա, որտեղ գյուղատնտեսության, անասնապահության զարգացման հետ կապված բավականին լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Այս տարի հաջող էր ենթակառուցվածքների զարգացման առումով, մասնավորապես շահագործման է հանձնվել Մարտակերտի ժամանակակից հիվանդանոցը, ակտիվորեն շարունակվում է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի կառուցման աշխատանքները: Շրջաններում կառուցվող հիվանդանոցները շատ կարևոր են, քանի որ դրանք նախևառաջ ստրատեգիական խնդիրներ են լուծում:
Եթե ամփոփենք այս ամենը կարելի է գալ այն եզրահանգման, որ իրականացված ներդումների արդյունքում մեր տնտեսությունը վեր է ածվում առավել ճկուն ու կայուն տնտեսության: Այսօր դրվում են այն հիմքերը, որով Արցախն ունենալու է ժամանակակից ենթակառուցվածներով ու համաչափ զարգացված ոլորտներով տնտեսություն:
-Ի՞նչ կարևոր իրադարձություններ են գրանցվել արտաքին «ֆռոնտում»:
-2010 թվականի վերջում շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, թե 2011 թվականը Արցախի հարցի կարգավորման տեսնակյունից բեկումնային է լիելու: Եվ երբ մենք հայտարարում էինք, թե նման միտումներ չեն նկատվում, շատերը մեզ ուղղակի հոռետեսներ էին համարում, սակայն իրադարձությունների
ընթացքը ցույց տվեց, որ իրականում մեր կանխատեսումներն իրականացան:
Ադրբեջանը շարունակեց իր այն ապակառոցողական, ռասիստական, ֆաշիստական քաղաքական գիծը, որը մինչ այդ նկատվում էր և այդ պայմաններում խոսել խնդրի խաղաղ կրագավորումից, ուղղակի ճիշտ չի լինի:
Ներկայիս խեղաթյուրված ձևաչափի պայմաններում չի կարող բանակցային պրոցեսում էական զարգացումներ նկատվել: Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ և միայն այդ պարագայում կարել է արդյուքններ ակնկալել:
Չնայած սրան, չի կարելի ասել, թե տարին հաջող չէր: Ստատուս քվոն պահպանվեց, իսկ սա, այլ տարբերակների բացակայության պարագայում, լավագույն տարբերակն էր: Տարաշրջանում ռազմա-քաղաքական հավասարակշռվածությունը պահպանվեց, ինչը կայանության և խաղաղության պահպանման առումով բավականին կարևոր է:
-Իսկ որպես բացասական փաստ ի՞նչը կառանձնացնեիք:
-Այդ առումով կարելի է արձանագրել շփման գծում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները, ինչի արդյունքում երկուստեք զոհեր են գրանցովում: Ի տարբերություն նախորդ տարիների, ադրբեջանական կողմից ոչ միայն դիպուկահարներ են գործում, այլ՝ հակառակորդն օգտագործում է թռչող հետախուզական սարքեր, որոնցից մեկն, ի դեպ, ԼՂՀ ՊԲ-ն այս տարի ոչնչացրեց:
-Ի՞նչ զարգացումներ են առկա Արցախի ճանաչման պրոցեսի առումով:
-Ճիշտ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացն ու Արցախի ճանաչումը միմյանց հետ փոխկապակցված են, սակայն, այնուամենայնիվ, տարբեր պրոցեսներ են, և այդ առումով պետք է նշել, որ կարևոր զարգացումներ են նկատվել:
Այդ առումով շատ կարևոր էր ԼՂՀ նախագհի այցը Ֆրանսաիամ, որտեղ հանդիպումներ եղան և՛ Ֆրանսիայի Ազգային ժողովում, և՛ Սենատում: Նախագահը ելույթ ունեցավ Ֆրանսիա ռազմական հետազոտությունների ինստիտում: Ու չնայած ադրբեջանական կողմի բարձրացված աղմուկին` ելույթը կայացավ, իսկ մի շարք առաջատար ֆրանսիական պարբերականներ, այդ թվում՝ «Ֆիգարոն», ադրադարձան ելույթին ու բավականի օբյեկտիվ հոդվածներ տպագրեցին:
Բակո Սահակյանը նաև մեկնեց Գերմանիա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեցարիա, Արգենտինա, Ուրուգվայ, որտեղ մեծ թվով, տարբեր ֆորմատներով քաղաքական հանդիպումներ եղան: Դրանք շատ արդյունավետ այցեր էին, քան որ ճանաչումը միանգամից չի լինում, նաև այդ երկրներում Արցախը պետք է ճանաչելի լինի: Մեկ բան միանշանակ է. այդ այցերով սկիզբ դրվեց Արցախի ճանաչման գործընթացին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment