Monday, April 13, 2009

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

/PanARMENIAN.Net/ 11.04.2009 - Ապրիլի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Իրան: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի, սփյուռքի նախարարները, Ազգային Ժողովի պատգամավորներ, կենտրոնական բանկի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի նախագահն առանձնազրույց կունենա Իրանի Իսլամական Հանրապետության իր պաշտոնակցի` Մահմուդ Ահմադինեժադի հետ: Տեղի կունենան նաեւ հայ-իրանական բանակցություններ՝ ընդլայնված կազմով, կստորագրվեն համատեղ փաստաթղթեր: Թեհրանում նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ ԻԻՀ հիմնադիր-առաջնորդ այաթոլլա Հոմեյնիի դամբարան` ծաղկեպսակ կդնի նրա գերեզմանին, ինչպես նաեւ հանդիպում կունենա ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումները ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանիի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի հետ: «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի կունենա նախագահ Սարգսյանի հանդիպումը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

No comments: