
HayInfo. 23-4-2009 Ապրիլի 23ին ժամը 13.30 ԱՄՆ դեսպանատան դիմաց հայկական առաջին և ամենամեծ սոցիալական կայքի ' Hayland.Am-ի անդամները, հավաքվեցին իրենց հարքանգի տուրքը մատուցելու 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին և հիշեցնելու Միացյալ Նահանգներին, հանձինս նրա նորընտիր նախագահ Բարաք Օ'բամայի, հավատարիմ մնալ իր խոստումին ' ճանաչել ցեղասպանության փաստը: Hayland.am-ին միացան նաև մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպություններ:
Միջոցառման մասնակիցները ձեռքներին բռնել էին ' "Եկել է փոփոխությունների ժամանակը", "Որտե՞ղ են փոփոխությունները" , "Միացե'ք ճշմարտությանը, ճանաչե'ք ցեղասպանությունը", "Հիշի'ր խոստումդ, ճանաչի'ր ցեղասպանությունը" գրություններով պաստառներ : Չնայած հորդառատ անձրևին, մասնակիցները լուռ կանգնեցին դեսպանատան առջև այնքան, մինչև ժամը երկուսին 100 զարդուցիչ ազդարարեցին "փոփոխությունների ժամանակը": Ակցիայի ավարտին մասնակիցները ի նշան հույսի օդապարիկներ արձակեցին' «Երբ է գալու փոփոխությունների ժամանակը» գրվածքներով:
No comments:
Post a Comment