Wednesday, April 22, 2009

Հրատարակվել են The New York Times-ի վերապտված հոդվածները 1909թ. Ադանայի հայերի կոտորածների մասին

/PanARMENIAN.Net/ 21.04.2009 - The New YorkTimes-ի մեկնաբան Վիլյամ Նիդերկորնը Times Traveler պարբերականում հրատարակել է երեք հոդվածների վերատպվածքները, որոնք գրվել են 1909թ. ապրիլին եւ պատմում են Ադանայի հայ բնակչության ջարդերի ու երիտթուրքերի կառավարության պատասխանատվության մասին: Վերատպված նյութերում բերվում են կոտորածների մանրամասնություններ, դիվանագետների նամակներ, հասարակական գործիչների դիմումներ եւ հայտարարություններ Օսմանյան կայսրության կառավարությանը` հայերի նկատմամբ բռնությունները դադարեցնելու պահանջով: Հոդվածները ցանցում տեղադրված են http://twitter.com/timestraveler հասցեով:

No comments: